Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

09 հուն 2020 10:37

Իրավիճակը լուրջ է. առանց առաջիկա իշխանափոխության հոտն առնելու Ծառուկյանը դուրս չէր գա իշխանության դեմ.«Իրատես»

«Ծառուկյանը մտնում է առճակատման դաշտ, Փաշինյանն էլ կրկին նրան սպառնում է քրեական գործով։ Ու ծիծաղելի կլիներ հավատալ, որ դա ԲՀԿ առաջնորդը չէր կանխատեսել։




Հեռանալով մի պահ Ծառուկյանի անձից՝ փաստենք, որ այս ակտիվացումը նաև մեկ այլ բանի ազդանշան է։ Եթե խոշոր գործարարն արդեն դուրս է գալիս օրվա իշխանության դեմ, սա նշանակում է, որ իրավիճակը Փաշինյանի շուրջ շատ ավելի լուրջ է, որովհետև, առանց առաջիկա իշխանափոխության հոտն առնելու գործարարը դուրս չի գա այն իշխանության դեմ, որի ձեռքին են հարկային, իրավական լծակները, որոնցով նրան շատ արագ կարող են ասպարեզից հեռացնել։


Ուրեմն ստացվում է, որ այս իշխանության գնացքն իսկապես արդեն գնացել է, ու ոչ միայն գործարարներն են նրա դեմ դուրս գալիս, այլև այդ գործարարների գումարները հաշվող ու գանձող, երկրի փողի վրա «նստած» թիվ մեկ պաշտոնյան՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։




Չպետք է բացառել նաև, որ վերջինիս հրաժարականի գործոններից է այն, որ, տնտեսական այսօրվա իրավիճակով պայմանավորված, ՊԵԿ-ն այլևս չի կարողանալու հարկահավաքություն իրականացնել, իսկ դրա կուժն ու կուլան, բնականաբար, կոտրվելու է հենց ղեկավարի գլխին։ Իսկ Դավիթ Անանյանը մեկ հրաժարականով երկու հարց լուծեց՝ գլուխն ազատեց իշխանության մեղքերի ոչ սեփական բաժնից, իշխանության մութ գործերից իրեն դուրս դրեց։


Վերադառնալով խորհրդարանական ընդդիմությանը՝ հավելենք, որ քաղաքական ուժերի համախմբման գործընթացը մեկնարկում է և արտակարգ դրության ավարտից հետո քաղաքական ակտիվ զարգացումների պիտի սպասել»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր