Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

11 հուն 2020 12:55

Հակահամաճարակային կանոնների խստացում և այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը

Այսօրվա մեր 100 տոկոսանոց կարգապահությունը կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո, այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Ըստ վարչապետի, վարակի տարածման գործընթացում լուրջ խնդիր է հուղարկավորությունները և ընդհատակյա հարսանիքները:


Վերջինս կրկին կոչ արեց ճշգրտորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք հնարավորինս պարզ են ձևակերպել՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը:


Ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ռազմավարությունն այն է, որ անընդհատ խստացնեն հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության մեջ և դա են դիտում որպես համավարակի թվերի անկման հիմնական միջոց:


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ երեկ արձանագրված դեպքերի քանակը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի:


«Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստեմ, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդան մեծ եղել: Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Դրական թեստերի թիվը նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ»,- հայտնեց առողջապահության նախարարը:


Արսեն Թորոսյանը նշեց, որ նախորդ օրը 18 մահվան դեպք է արձանագրվել և ընդհանուր մահերի թիվը դարձել է 245:


Նախարարի խոսքով, եղել է մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն և գումարային եղել է 500 ծայրահեղ ծանր և ծանր դեպք:


Վերջինս հավաստիացրեց, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժիններում ազատ տեղեր եղել են:


Հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն, ըստ նախարարի, առավոտյան ժամը 9-ի դրությամբ եղել է 32 հոգի, որոնցից 4-ը տանն են, մնացածն այլ հիվանդանոցներում են գտնվում, բայց պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդանոցներ կամ բաժանմունքներ:


«Իրավիճակը, իհարկե, մնում է լարված, բայց հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է այլ հնարավորությունների աճով՝ մեր սպասարկման ունակություններով, ինչը չի նշանակում, որ զսպողական միջոցառումները պետք է չշարունակենք ուժեղացնել»,- նկատեց Արսեն Թորոսյանը և շեշտեց, որ առաջնային խնդիրը կառավարելի իրավիճակը ինչքան հնարավոր է երկար պահելն է և թվերի անկման գնալն է:


Նախարարը գտնում է, որ եթե կարիք լինի, ապա դեպքերի զարգացմանը զուգընթաց նաև պարետի որոշումները պետք է փոխվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր