«Հայրենիքը» կուսակցությանը չի մասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին          Տառերի պուրակի հարևանությամբ բախվել են «Opel» ու «Volkswagen»-ը, վիրավnրներ կան       14-ամյա տղան բռnւնցքnվ hարվածել է համադասարանցու դեմքին, ով էլ կnտրվածքnվ տեղափոխվել է հիվանդանոց    

13 հուն 2020 12:18

Կորոնավիրուսի թաքնված ախտանիշները

Կորոնավիրուսի կրողները, որոնց հաճախ անվանում են ասիմպտոմ, կարող են չնկատել թոքերի ծավալի կրճատումը եւ երիկամների ֆունկցիայի վատթարացումը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան:


«Ասիմպտոմնիկները հիմնականում երիտասարդներն են, եւ նրանք բժիշկների ուշադրության կենտրոնում չեն հայտնվում: Նրանք կարող են բժշկի մոտ հայտնվել այլ պատճառով: Օրինակ՝ անհրաժեշտ է ստուգել ենթաստամոքսային գեղձը, եւ նրան համակարգչային տոմոգրաֆիա են կատարում, բայց պարզվում է, որ մարդու թոքերն են ախտահարված: Այս ամենը հնարավոր է պարզել նաեւ առանց տոմոգրաֆիայի, եթե ստերեոչափի միջոցով ստուգվեն թոքերի չափերը: Եթե այն սկսել է փոքրանալ, ապա, հնարավոր է, խոսքը կորոնավիրուսի մասին է»,- ասել է Բարանովան:


Նրա խոսքով՝ ստերեոչափը օգտակար կլիներ, եթե մինչեւ համավարակը բոլորը անցնեին նման չափումներ եւ թոքերի ծավալը համեմատելու հնարավորություն լիներ: «Եթե COVID-19-ի ձեր թեստը դրական է, բայց ախտանիշներ չունեք, ապա անհրաժեշտ է կատարել տոմոգրաֆիա եւ տեսնել, թե թոքերն ինչ վիճակում են»,- խորհուրդ է տվել կենսաբանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր