Կորոնավիրուսի 5000 զոհերի լուսանկարները պատարագի ժամանակ տեղադրված են եղել տաճարի նստարաններին. ֆոտո

Փակցվել են բժիշկների, ոստիկանների, հրշեջների, մաքրուհիների և երեխաների լուսանկարներ։
Պատարագը հեռարձակվել է ուղիղ եթերով, որի ընթացքում հոգևորականը քննադատել է հարավամերիկյան երկրի առողջապահության համակարգը, որը, նրա խոսքով, «հիմնված է եսասիրության և բիզնեսի, այլ ոչ թե ժողովրդի հանդեպ գթասրտության և համերաշխության վրա»։
Կաստիլյան Պերուին կոչ է արել միավորվել՝ նախազգուշացնելով, որ «ծանր օրերը դեռ առջևում են»։
«Սարսափելի կլինի, եթե գալիք ժամանակներում մենք սովից մահացածների հազարավոր նման լուսանկարներ ունենանք»,-ասել է նա:
Պերուում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 6400 մարդ է մահացել, արձանագրվել է հիվանդության 225 000 դեպք։


