Արտակարգ դեպք՝ Երևանում, երթևեկելու ընթացքում կոտրվել է ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին          Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար       Սույնով՝ գրավոր, պաշտոնապես հաստատվեց, որ եկեղեցու դեմ գրոհը քաղաքական գործընթաց է և պետությունը ուղիղ է միջամտում եկեղեցու գործերին    

16 հուն 2020 14:05

Տեսանյութ.Ոստիկանները Մաշտոցի պողոտայից հեռացնում են ավտոբուսները, որոնցով Ծառուկյանի աջակիցները փակել են ճանապարհը

Երևանի Մաշտոցի պողոտայում մի քանի տեղ ճանապարհն արգելափակված է։  Գագիկ Ծառուկյանի աջակիցները առավոտից ավտոբուսներով արգելափակել են ճանապարհը թունելում և «Մետրոպոլ» հյուրանոցի մոտ։


Քիչ առաջ ոստիկանները ավտոբուսները հեռացրել են ճանապարհից։




Նշենք նաև, որ առավոտից ոստիկանները Երևան մտնող և Ազգային ժողով տանող ճանապարհներին խիստ հսկողությւոն են սահմանել, որոշ տեղերում՝ փակել Երևան մտնող ճանապարհները, որպեսզի Ծառուկյանի աջակիցները ԱԺ չհասնեն։ 


Ծառուկյանի աջակիցները բեռնատար ավտոմեքենաներով փակել էին նաև Աբովյան-Երևան ավտոճանապարհը, Ավանից դեպի Մյասնիկյան պողոտա տանող ճանապարհը։ Տաքսիներով փակել են նաև «Դալմա մոլի» հատվածը։


Հիշեցնենք՝ այս պահին Ազգային ժողովում քննարկվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։


ԱԺ հարակից տարածքում առավոտից լարված իրավիճակ է, ժամը 11:00-ի դրությամբ՝ բողոքի ակցիա իրականացնող 100–ից ավելի քաղաքացի բերման էր ենթարկվել։ Այժմ Գագիկ Ծառուկյանը հարցաքննության է ԱԱԾ–ում։ Շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կուտակվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր