«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին, կան տուժածներ          Տեսանյութ.Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում. Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրեցին       Վրшերթի է ենթարկվել Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ «ախուրյանցի Անոն»    

16 հուն 2020 16:25

Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։


«Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, ինչպես կանխավ հայտնել էին, չմասնակցեցին քվեարկությանը։ «Իմ քայլը» խմբակցության 87 պատգամավորները կողմ քվեարկեցին գլխավոր դատախազի` Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդություններին։


Նշենք, որ ԱԺ պատգամավորի կարգավիճակի մասին օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` պատգամավորական լիազորությունների ընթացքում և դրանից հետո անձը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում: Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել առանց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով տրված Ազգային ժողովի համաձայնության։ Պատգամավորի անձեռնմխելիությունը տարածվում է իրեն պատկանող գույքի և ծառայողական աշխատասենյակի վրա։
Ծառուկյանն այսպիսով զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրա նկատմամբ հնարավոր կլինի քրեական հետապնդում իրականացնել։










Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր