Սամվել Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ քրեական դատարան          Սաակաշվիլին էլ իր վшխճանը գտավ վրաց եկեղեցու դեմ պայքար սկսելով       Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրшկ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ    

20 հուն 2020 14:05

Խորհրդավոր սուզանավ`Ճապոնիայի տարածքային ջրերի մեձակայքում

Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի զինծառայողները երկրի ափերից ոչ հեռու հայտնաբերել են խորհրդավոր սուզանավ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն այս մասին հայտնել է իր Twitter-յան պաշտոնական էջում, փոխանցում է «Լենտան»:


Գերատեսչությունից հստակեցրել են, որ հունիսի 18-ին ճապոնական ականակիրը եւ պարեկային օդանավը Ամամիոսիմա կղզուն հարակից գոտում նկատել են անհայտ սուզանավ: Սուզանավը շարժվել է արեւմուտք: Երկու օր հետո՝ հունիսի 20-ին, այն նորից հայտնվել է Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի տեսադաշտում՝ այս անգամ սուզանավը հայտնաբերել են Յոկոատե կղզուն հարակից գոտու սահմաններից դուրս:




Նախարարությունից ընդգծել են, որ սրա հետ կապված գերատեսչության ղեկավար Տարո Կոնոն կոչ է արել «հնարավոր ամեն ինչ անել զգոնության պահպանման եւ համապատասխան տեղեկություններ հավաքելու համար»:


Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե հայտնաբերված սուզանավն ում է պատկանում: Միեւնույն ժամանակ, երկրի ՊՆ-ում NHK-ի աղբյուրների տեղեկություններով՝ այն կարող է պատկանել Չինաստանին:


Հունիսի սկզբին Ճապոնիայում ԱՄՆ ԶՈՒ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քեւին Շնայդերը հայտարարել էր, որ Չինաստանը կորոնավիրուսի համավարակը որպես քողարկում է օգտագործում տարածաշրջանում իր տարածքային հավակնություններն ակտիվացնելու համար: Նրա խոսքով՝ աշխարհում նոր ինֆեկցիայի տարածման սկզբից ի վեր, մասնավորապես, դիիտվում է Հարավչինական եւ Արեւալաչինական ծովերում չինական նավատորմի ակտիվություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր