Թվերը նորից աճում են.վարակման 711 նոր դեպք. ունենք 18 մահ, որից 4-ը այլ հիվանդությունից
![](https://cdn2.img.armeniasputnik.am/images/2254/88/22548897.jpg)
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի 21717 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 100 400 (մեկ օրում արվել է 2283 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 10404 (ավելացել է 40-ով)։
Վերջին տվյալներով ապաքինվել է 10797 անձ` վերջին մեկ օրում 653 անձ:
Ընդհանուր առմամբ, 386 պացիենտ մահացել է (ավելացել է 14-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 130 է:
Պացիենտները եղել են 64 (կին), 79 (տղամարդ), 65 (տղամարդ), 64 (տղամարդ), 73 (կին), 68 (տղամար), 62 (կին), 76 (կին), 83 (տղամարդ), 76 (կին), 68 (կին), 83 (տղամարդ), 83 (տղամարդ), 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։