Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 հուն 2020 14:15

Կորոնավիրուսը հասել է նաև իշխող խմբակցությանը.«Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով

ArmLur.am-ի տեղեկություններով, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մոտ մեկ տասնյակ պատգամավոր վարակվել է կորանավիրուսով եւ այսօր չի ներկայացել նաև Ազգային ժողովի նիստին: Նշենք, որ արդեն հաստատված վարակակիր է նաև ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը, որից հետո մեկուսացել են ԲՀԿ-ականները, սակայն ըստ էության կորոնավիրուսը հասել է նաև իշխող խմբակցությանը:

Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, սակայն նա հայտնել է, թե «Իմ քայլ»-ի պատգամավորների շրջանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի մասին տեղեկություն չունի: Իսկ պատգամավոր Ծովինար Վարդանյանը, որն այսօր բացակայում է ԱԺ նիստից, ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է, թե որոշել է կորոնավիրուսի թեստ հանձնել, և դա է պատճառը, որ այսօր չի ներկայացել նիստին, ջերմում է:


Իսկ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, թե երկու օր առաջ է կորոնավիրուսի թեստ հանձնել, և երեկ եկել է դրական պատասխան: Նա հայտնեց, թե իրեն լավ է զգում այս պահին, գանգատներ չունի: Պատգամավորը հավելել է, որ  թեստը հանձնելուց հետո Ազգային ժողով չի եկել, իսկ շփման շրջանակն էլ նեղ է, քանի որ միայն տանից աշխատանքի է գնացել եւ վերադարձել:


Հավելենք, որ Ազգային ժողովի այսօրվա նիստից մեծ թվով պատգամավորներ կան բացակա, և պատճառը հենց նրանց ինքնամեկուսացումն է:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր