Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին    

25 հուն 2020 12:34

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով. ովքեր են 22-րդ ծրագրի շահառուները

Հայտնելով, որ ապրիլին համաճարակով պայմանավորված շուրջ 70 հազար աշխատատեղ է փակվել, որից 50 հազարը մայիսին վերաբացվել է՝ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դրա հետևանքով մոտ 20 հազար քաղաքացի նոր աշխատանք չի գտել:


Վերջիններիս աջակցություն ցուցաբերելու համար էլ, ըստ վարչապետի, կառավարությունը առաջարկել է հակաճգնաժամային 22-րդ ծրագիրը:


Ծրագիրը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ միջոցառման շահառու են հանդիսանում այն քաղաքացիները, որոնք առնվազն 85 օրացույցային օր՝ 2020 թվականի հունվարի 1-ից մարտի 30-ը աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ և աշխատանքից ազատվել են մարտի 31-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակ չեն անցել մեկ այլ աշխատանքի:


Նախարարի խոսքով, աջակցություն ստացող ոլորտների ցանկում կան նաև բացառություններ, որոնք են վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, գրավատներ և այլն:


Զարուհի Բաթոյանը հայտնեց, որ աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:


Նախարարի տեղեկացմամբ, ծրագրից չեն կարող օգտվել նաև նրանք, որոնց աշխատանքից ազատվելուն նախորդող երկու ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 հազար դրամը, և նրանք, որոնք 2020-ի հունիսի 1-ի դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել նույն կամ այլ գործատուի հետ:


Աջակցությունից չեն կարող օգտվել նաև այն անձինք, ովքեր հունիսի 1-ի դրությամբ հանդիսացել են անհատ ձեռնարկատերեր, բացառությամբ նրանց, որոնք հաշվառվել են 2020-ի հունվարի 1-ից, ում գործունեությունը օրենքով դադարեցված չի եղել:


Զարուհի Բաթոյանի խոսքով՝ միջոցառումից չեն կարող օգտվել նաև 2020 թվականի հունիսի 18-ին ընդունված 20-րդ միջոցառման շահառուները:


Կառավարությունը հաստատեց ծրագիրը և կից կարգը, որով սահմանվում է որ որշման ընդունումից հետո եռօրյա ժամանակահատվածում ՊԵԿ-ի տրամադրած տվյալների հիման վրա կձևավորվի վճարման ցանկը և կիրականացվեն վճարումները՝ բացառապես անկանխիկ եղանակով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր