Կորոնավիրուսով վարակման 415 նոր դեպք. կա 14 մահ, որից 4-ն այլ հիվանդությունից. Ապաքինվել է 751 մարդ

Ընդհանուր առմամբ՝ հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 25542 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 111 844 վերջին մեկ օրում 1273 նոր թեստավորում :
Փաստացի այս պահին բուժվում է 10904 պացիենտ, նվազել է` 350-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 14048 անձ` վերջին մեկ օրում 751 անձ:
Ընդհանուր առմամբ, 443 պացիենտ մահացել է (ավելացել է 10-ով):
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:
Պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։