Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

30 հուն 2020 12:04

Նախազգուշացում ՝ վիրուսի նոր տեսակ են հայտնաբերել, որը «համավարակ դառնալու մեծ ներուժ ունի»

Չինաստանում խոզերի մոտ հայտնաբերված նոր գրիպի վիրուսը առավել վարակիչ է դարձել մարդու համար և պետք է ուշադիր դիտարկել, եթե հանկարծ այն դառնա հավանական «համաճարակի վիրուս»։ Այս մասին, aljazeera-ի հաղորդմամբ, ասվում է նոր ուսումնասիրության մեջ։


Նշվում է, որ չինացի հետազոտողների մի խումբ ուսումնասիրել է խոզերի մոտ հայտնաբերված գրիպի վիրուսները 2011-ից 2018 թվականներին և գտել H1N1 «G4» հետք՝ «թեկնածու համաճարակային վիրուսի բոլոր էական նշաններով»։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Գիտությունների ազգային ակադեմիայի (PNAS) տեղեկագրում:


Խոզաբուծության ֆերմերային տնտեսություններում աշխատողների արյան մեջ առկա է եղել վիրուսի բարձր մակարդակ, ասել են հեղինակները՝ հավելելով, որ «սերտ մոնիտորինգը մարդու բնակչության, հատկապես խոզի արդյունաբերության աշխատողների մոտ, պետք է անհապաղ իրականացվի»:

Գիտնականների համաձայն՝ քանի որ սա վիրուսի նոր տեսակ է, մարդիկ, ամենայն հավանականությամբ, թույլ իմունիտետ կամ վատագույն դեպքում՝ իմունիտետ չեն ունենա դրա նկատմամբ։
«Խոզերը հանդիսանում են համաճարակային գրիպի վիրուսի կրողներ: Այսպիսով, խոզերի մոտ վիրուսների համակարգված հսկողությունը կարևոր միջոց է` կանխելու համար համաճարակի հաջորդ գրիպի առաջացումը», - ասվում է ուսումնասիրության մեջ:
Նրանց պնդմամբ՝ հիշյալ վիրուսը նման է խոզի գրիպին, սակայն որոշ էական տարբերություններ կան այդ երկու վիրուսների միջև։


Հետազոտողները նաև հայտարարել են, որ G4 EA H1N1 անվանումով նոր վիրուսը դեռևս մեծ տարածում չի գտել Չինաստանում, սակայն առկա են վկայություններ այն մասին, որ տեղական սպանդանոցների աշխատողների և խոզաբույծների շրջանում մեծանում է վարակակիրների թիվը։


Գիտնականները խորհուրդ են տվել արագ միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ պայքարելու ուղղությամբ:

 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր