Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին          Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները       Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ    

30 հուն 2020 13:52

Արդյո՞ք ԱԺ-ում եղել է հրահանգ՝ չհանձնելու թեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը

Ազգային ժողովը վերածվել է, պայմանականորեն ասած, «Գլորիա» կարի ֆաբրիկայի». վարակակիր պատգամավորները հաշվվում են երկնիշ թվով, բնականաբար կան նաև կոնտակտավորներ, իսկ խորհրդարանը, ավելի ստույգ՝ քայլականները գումարել են հերթական «կայծակնային» արտահերթը՝ Սահմանադրական կարգը տապալելիս թույլ տված մանկական իրավաբանական սխալներն ուղղելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:


Նա, մասնավորապես, հավելել է. «Վստահ եմ, որ կուսակցությունների եռյակի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդման հիման վրա մի օր քրեական գործ հարուցվելու՛ է և դրա շրջանակներում, ի թիվս այլոց, քննության առարկա են դառնալու նաև այսօրվա նստաշրջանին վերաբերող փաստերը - արդյո՞ք վարակակիրներն ավելի շատ չէին, արդյո՞ք բոլոր կոնտակտավորներն էին ինքնամեկուսացել, արդյո՞ք եղել է հրահանգ՝ չհանձնելու տեստ և չհամալրելու վարակակիրների աճող ցուցակը, արդյո՞ք եղել է հրահանգ՝ անտեսելով գործող օրենսդրությունը, չինքնամեկուսանալ, և այլն, և այլն, և այլն։


ՀԳ. Պահանջում եմ, որ Հանրապետության նախագահն այս ամոթալի փաթեթը ստորագրի ընդունումից առաջ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր