«Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի հոր uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է          Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ       Վենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը    

06 հուլ 2020 16:35

Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին

Ինչպես հայտնի է՝ Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել  վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով նախատեսվում է տուգանել այն վարորդներին, որոնք առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) կամ անսարք չեզոքացման համակարգով մեքենա կվարեն:

Նախագծով ֆիզիկական անձանց համար սահմանված տուգանքը կազմում է 300,000 դրամ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 500,000 դրամ։

Տարբեր լրատվականների խորագրերում նախագծի վերաբերյալ ներկայացվել էր թերի ինֆորմացիա, որից ենթադրվում էր, թե նախագիծը վերաբերում է բոլոր վարորդներին։ Կարևոր է նշել, սակայն, որ այս կարգավորումները չեն վերաբերում Հանրապետությունում շահագործվող բոլոր մեքենաներին։


Տուգանքի է ենթակա 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված, առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով տրանսպորտային միջոցների շահագործումը։

infocheck.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր