Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

08 հուլ 2020 12:53

Դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին

Երեկ՝ հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին է մտել Ծովակ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արտակ Մանուկյանը և ոստիկանության հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության հերթապահ մասի տեսուչ հերթապահը նրան հրավիրել է դուրս, սակայն մուտքի դռան մոտ Ա. Մանուկյանը շարունակել է գոռգոռալ ու հայհոյել, միաժամանակ բռունցքներով հարվածել մուտքի դռանը։


Տեսնելով, որ նա շարունակում է այդկերպ վարվել, ոստիկանության բաժնում գտնվող ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ուղեկցող դասակի ոստիկան՝ 31-ամյա Հակոբ Դալարյանը դուռը բացելով՝ նրան հրավիրելու նպատակով մոտենում է Ա. Մանուկյանին՝ փորձելով հանգստացնել նրան, սակայն վերջինս իր մոտ եղած դանակով հարվածում է Հ. Դալարյանի ձախ ազդրին և կրծքավանդակին՝ պատճառելով վնասվածքներ։


Ոստիկանության ծառայողը բժշկական օգնություն ստանալով նպատակով տեղափոխվում է Վարդենիսի բժշկական կենտրոն, իսկ Ա. Մանուկյանը բերման է ենթարկվում ոստիկանություն։


Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Հանցագործության գործիք հանդիսացող դանակը քննիչի որոշմամբ առգրավվել է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր