Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

08 հուլ 2020 17:00

Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին

Covid 19-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրառնալով «France Arménie» ամսագրի հուլիսյան համարում ուշագրավ հոդվածին, որտեղ նշվում է, որ Ֆրանսիայից Հայաստան եկած 7 բժիշկներից 5-ը կորոնավիրուս երբեւէ չի բուժել, բացի այդ՝ նրանց այցը ֆրանսիական կառավարության հետ համաձայնեցված չի եղել։


 «Ես տեղյակ չեմ՝ ինչ սկզբունքով են բժիշկները հրավիրվել, համապատասխան գերատեսչությունը պետք է ներկայացնի, բայց ինչ վերաբերում է՝ երբեւէ կորոնավիրուսի առնությամբ գործունեություն չծավալելուն՝ պետք է հասկանալ, թե այս երբեւէն ինչ է նշանակում, որովհետեւ Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել։ Ես չգիտեմ՝ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, հոդվածին էլ ծանոթ չեմ»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր