Գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել. Հակառուսական տրամադրություններն ակտիվանում են. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել, որոնց հիմնական թեման կապված է եղել հենց 102-րդ ռազմաբազայի հետ։ Բանն այն է, որ իշխանության մեջ գտնվող այն սեգմենտը, որը բացահայտ հակառուսական «գծի մեջ» է, Փաշինյանին տևական ժամանակ փորձում է ամեն կերպ համոզել, որ պետք է հակառուսական թեման թեժ պահել և դա անել իրենց «երկրորդ էշելոնի» միջոցով։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկվում է դա անել՝ բազայի հետ կապված բավականին մեծ թվով բացասական տեղեկություններ շրջանառելու միջոցով: Մասնավորաբար, ըստ ծրագրի, տարբեր առիթներով «սլիվներ» պետք է հրապարակվեն կամ մարդկանց «կարծիքներ» ներկայացվեն, որ «ռուս զինվորները բավականին վատ վարք են դրսևորում», կամ, ասենք, «Գյումրու հայ բնակչության նկատմամբ ցուցաբերում են արհամարհական պահվածք» և այլն։
Թերթի աղբյուրը փոխանցել է, որ այս ուժերի գերնպատակն ի սկզբանե ռազմաբազայի լիկվիդացիայի հարցն է եղել, ու հիմա էլ նրանք ակտիվացնում են թեման։ Սակայն, մեր տեղեկություններով, նույն իշխանությունների մեջ մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր կտրուկ դեմ են նման տրամադրությունների տարածմանը և հիշյալ գաղափարին մասնավորաբար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: