Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

11 հուլ 2020 10:16

Ռուսական վարկի մերժումն ազդեցություն չի՞ թողնի.Հնարավոր է ատոմակայանը այլեւս չաշխատի՞.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանյան իշխանություններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ: Խնդրո առնչությամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն հարցում էինք արել՝ Սուրեն Պապիկյանից փորձել էինք ճշտել, թե որքան ժամանակով է կանգնել ատոմակայանը, երբ այն վերանորոգված կլինի, ոմանք պնդում են, որ հնարավոր է ատոմակայանն այլևս չաշխատի։


«Աշխատանքները կտևեն 65 օր, ատոմակայանն էներգացանցին կմիանա սեպտեմբերի 3-ին. այլևս չաշխատելու պնդումները չեն համապատասխանում իրականությանը»,- պատասխանեցին նախարարությունից:


Ո՞վ է իրականացնում ատոմակայանի վերանորոգումը, որքա՞ն միջոց է հատկացված վերանորոգմանը, ի՞նչ միջոցներ են։ «Վերանորոգմանը մասնակցում են հայկական, ուկրաինական, խորվաթական, չեխական, ռուսական ընկերություններ, այդ թվում և` «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը, «Ռոսատոմ սերվիսի» հետ կնքել ենք 40,225 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր. աշխատանքներն իրականացվում են սեփական և ՀՀ բյուջեից ներգրավված միջոցների հաշվին»:


Ռուսական վարկի մերժումն  ազդեցություն չի՞ թողնի ատոմակայանի վերանորոգման աշխատանքների և ժամկետների վրա։ «Ֆինանսական աղբյուրի փոփոխությունն ազդեցություն չունի աշխատանքների իրականացման վրա, աշխատանքներն իրականացվում են ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման 2020-2022թթ․ միջոցառումների ժամանակացույցին համաձայն»»:


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր