Տեսանյութ.Էս ի՞նչ եք անում վանդալներ, բարբարոսներ.ճանաչեցի՞ք Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներին. նրանք հիմա նախարարներ, պատգամավորներ          Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից       Կորոնավիրուսի երկրորդ ալիքը այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել    

11 հուլ 2020 15:30

Թող հիշի, թե ինչ բացատրություն է գրել քննչականում ու լռի.նա պատրաստ է ոչնչացնել բոլորին, այդ թվում՝ Սերժին ու Միշիկին

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա Սերժի ժամանակ ինչո՞ւ չէի խոսում...
     Հ.Գ. Ենթադրենք, թե խոսել եմ ու ի՞նչ էր փոխվելու դրանից: Սերժը Սերժի ձեռքն էր բռնելու, թե ասելու էր՝ Արմեն Դանիելյանը ճիշտ է, Միշիկի փաստաբան գևորգ կոստանյանը սխալ...
     Իսկ հիմա ըստ էության. շատերին է հայտնի, թե այս երկրում ով ինչ է արել և ով ում հետ ինչ «քաղաքական չաթլախություններով» է զբաղվել: Հիմա, երբ անձանց ու որոշ անշունչ շարժական գույքերի անվանում եմ իրենց սազական անուններով՝ նրանց մոտ հղիանալու պրոցես է զարգանում:
     Բնականաբար իմ պայքարը քաղաքական չէ. եթե ես իմ գործունեությունը այս փուլում քաղաքականացնեմ, կնշանակի ես ազնիվ չեմ իմ պայքարում: Ես պայքարում եմ խախտված իրավունքներս վերականգնելու համար, քանզի վստահ եմ, որ այն տրորվել է ցինիկորեն:
     Այսօր Սահմանադրության պաշտպանությամբ մտահոգվածների նկատելի մասի համար Սահմանադրությունը ծառայել է որպես մարդկանց կյանքը հոշոտելու և փոշիացնելու միջոց: Այդ նույն Սահմանադրության խախտմամբ ինձ էլ են փռել ասֆալտին ու ծաղրել: Ու գիտե՞ք՝ ինչու, որովհետև ես չեմ անդամագրվել Բաղրամյան 26֊ի միաբջիջների կլանին: Իսկ այդ կլանը անխտիր ոչնչացնում էր ամեն ինչ ու բոլորին, հատկապես՝ ընդդիմախոսներին և ինքնուրույն կարծիք ունեցողներին:
     Ամեն ինչ սկսվեց, այն բանից, երբ գևորգ սուրիկի կոստանյանն իրեն հռչակեց կոռուպցիայի դեմ պայքարի «հայկական ֆեմիդա»: Դե պատկերացրեք՝ սուրիկ կոստանյանի որդի գևորգ կոստանյանը խոսում է մի բանի մասին, երբ բոլորը գիտեն, որ իր հագի ներքնազգեստն անգամ կոռուպցիայի արդյունք է:
     Այսինքն՝ կոռուպցիայի դեմ պայքարող գևորգը նախ պետք է հագի տռուսիկը հաներ ու քաշեր իր հոր գլխին, որդիաբար նրան ուղեկցեր քրեակատարողական հիմնարկություն, նոր միայն սպառնար դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին:
     Բայց դե...
     Սերժի անունից դասախոսություններ կարդացող գևորգ կոստանյանը «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում փորձում էր ձերբազատվել Բաղրամյան 26֊ի հրահանգները չկատարող դատախազներից, իսկ մյուսներին (դատավորներ, քննիչներ և այլն) բառիս բուն իմաստով ենթարկում էր տեռորի:
     Հ.Գ. Ես բնավ էլ լացող մարդու տեսակ չեմ, բայց ես համառեցի, որովհետև ինձ փորձում էր անվանարկել մի մարդ, ում իրական անուն-հայրանուն-ազգանունը ոչ թե գևորգ սուրիկի կոստանյան էր, այլ կոռուպցիա կոռուպցիայի կոռուպցյան, և երբ ՀՔԾ-ում կարդացի գևորգ կոստանյանի գրած բացատրությունը, ես անկեղծորեն խղճացի այդ հիմար տղային. նա պատրաստ է ոչնչացնել բոլորին և ամեն ինչ, այդ թվում՝ Սերժին ու Միշիկին: Եվ երբ դեռ տարբեր միջավայրերում իր «տղա լինելուց» է խոսում, թող հիշի, թե ինչ բացատրություն է գրել քննչականում՝ սլաքն ուղելով դեպի Բաղրամյան 26 և լռի:
     Հ.Գ. Իսկ ձեզ ով է ասել, որ չեմ խոսել, էդ ասողները հասկանո՞ւմ են՝ ինչ է նշանակում թքել նախագահի հրամանագրի վրա: Էդ ասողները հասկանո՞ւմ են, որ ինձ կարող էին ֆիզիկապես ոչնչացրել, բայց ես էլի եմ թքել ու թուքս գետնից հետ չեմ վերցրել: էդ ասողները հասկանո՞ւմ են, որ ինձ անգամ չեն ծանուցել, թե ինչ հիմքով են հեռացրել դատախազի պաշտոնից ու ազատելու Հրամանագիրն անգամ չեն ծանուցել: Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ է նշանակում, երբ «անհայտ թաղամասում» ծնված մեկը ուզում է շանտաժով վախեցնել Էրեբունիում ծնված֊մեծացած մի մարդու, ով իրեն վայրկյանը մեկ «կփչացնի» ու կուղարկի մոտակա խանութ՝ սիգարետ բերելու...
     Հ.Գ. Ինչևիցե, նախկինում մի արատավոր պրակտիկա կար, երբ ղեկավարությունը ստորադաս պաշտոնյայի գործունեության վերաբերյալ քաղաքացիներից բողոքներ էր ստանում, հասցեագրում էր նույն պաշտոնյային, թե բա՝ քաղաքացուն պատասխանի:
     Հիմա ես պետք ա Սերժին Սերժի՞ց բողոքեի, թե՞ Սերժին գևորգից բողոքեի: Մի խոսքով, ոմանք խիստ նեղվում են, որ չեմ թույլ տվել ինձ ծաղրել և «վախեցել եմ խոսալուց»: Կարևորը դուք ձեր ասածին հավատացեք, ես՝ ջանդամ...»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր