Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

14 հուլ 2020 15:16

Գիշերային պատժիչ գործողություններ. դիպուկահար կրակով ոչնչացնում են ադրբեջանական կրակային հենակետը.ՊՆ-ի նոր տեսանյութը

ՀՀ ՊՆ-ն հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի մարզում, ադրբեջանցիների սադրանքներին պատասխան գործողությունները ներկայացնող հերթական տեսանյութն է հրապարակել:


Տեսանյութը նկարահանվել է գիշերը. կադրերում երևում է, թե ինչպես են հայկական ԶՈՒ-երը դիպուկահար կրակով ոչնչացնում ադրբեջանական կրակային հենակետը:


ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեսանյութը կրում է «Գիշերային պատժիչ գործողություններ» վերնագիրը:


Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:


Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:


Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Պաշտոնական տեղեկություններով` ադրբեջանական կողմն ունի 4 զոհ, հայկական կողմը` 5 վիրավոր։


Այսօր առավոտյան Ստեփանյանը հայտնեց, որ գիշերը ՀՀ ԶՈւ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ: Այն հայկական կողմի կրակով կասեցվել է




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր