Ադրբեջանը իր սպառազինությունում եղած ողջ զինանոցը գրեթե կիրառել է.կամավորականների պահանջ այս պահին չկա

«Դրանք են մասնավորապես, բլոր տրամաչափի հրաձգային զենքերը՝ գնդացիրներ, ականանետեր, նռնականետեր եւ այլն, տանկեր, հրետանային միջոցներ, ընդհուպ մինչեւ 122 մմ եւ չի բացավում՝ ավելի մեծ տրամաչափի: Հարվածային դրոններից եթե չեմ սխալվում առաջին անգամ ենք տեսնում իսրայելական Սքայ Սթրայքեր» տեսակըՀավանաբար, սա նոր համալրված տեսակ է:
Մեր հակաօդային պաշտպանությունը մոտավոր 10 ԱԹՍ է խոցել: Դրանց մեջ մտնում են ինչպես սովորական, հետախուզական մարտավարական խնդիր կատարող ԱԹՍ-ները, այնպես էլ հարվածային ԱԹՍ-ներն ու նոր նշածս թանկարժեք Hermes 900 ԱԹՍ-ն: Հակառակորդը բացի ԱԹՍ-ներից կորցրել է նաեւ մի քանի զրահատեխնիկա, բայց հստակ թվեր չեմ կարող ասել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ից հնարավոր օժանդակությանը, Արծորւն Հովհաննիյանն ասաց. «Հայաստանի զինված ուժերը լիովին ի վիճակի են կատարել իրենց խնդիրները: Կոնֆլիկտն այն աստիճանի չէ, որ Հայաստանը անհրաժեշտություն համարի դիմելու ՀԱՊԿ-ին օգնության համար»:
Նա ընդգծեց, որ ՀՀ որեւէ բնակավայրից որեւէ տարհանում չի եղել եւ չի էլ լինի. «Եկեք այս հարցը փակենք: Գազատարը երկու անգամ վնասել է եւ վերականգնվել է: Քաղաքացիական բնակչության մեջ վնասը միայն նյութական է»:
***
ՀՀ զինված ուժերը իրենց առջեւ դրված խնդիրը փայլուն կատարում են, որը պարզ տեսնում եք:
«Կոնֆլիկտի բնույթը, ծավալներն այնպիսին չեն, որ Հայաստանը դիմի այլ քայլերի, այդ թվում նաեւ պահեստազորայինների կամ կամավորականների աջկցությանը: Մենք վստահ ենք, որ մեր կամավորականները պատրաստ են, մենք դա տեսել ենք բազմիցս: Մենք շնորհակալ ենք իրենց ամեն ինչով՝ լինի զորավարժություններ, ապրիլյան գործողություններ:
Բայց այս պահին իրենց զավակները, ոմանց դեպքում՝ թոռները, իրենց խնդիրը փայլուն կատարում են»,-ասաց նա: