Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

15 հուլ 2020 13:44

Ո՞վ է Հայաստանի դաշնակիցը.Թուրքիայի վարքը գնալով ավելի վտանգավոր է դառնում Հայաստանի և Ղարաբաղի համար

Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը լուրջ սպառնալիք են տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար։ Ավելին` Անկարան փորձում է ամեն կերպ սրել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին` Տավուշի ուղղությամբ, աջակցելով Ադրբեջանին և այդպիսով քաջալերելով նրան հետագա սրացման համար։ Այս մասին այսօր առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։


«Թուրքիայի վարքը գնալով ավելի վտանգավոր է դառնում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար։ Այս պայմաններում կարևոր է Հայաստանի կարողությունն ինքն իրեն պաշտպանելու ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ճակատում։ Նախևառաջ մենք պետք է ապահովենք մեր անվտանգությունը։ Մենք պետք է նաև ճիշտ գնահատենք աշխարհաքաղաքական իրավիճակը», - ասաց արևելագետը։


Սաֆրաստյանը շատ կարևոր է համարում նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցների հարցը։  Ըստ նրա` վերլուծելով իրավիճակը և զուգահեռներ տանելով 1918-1920 թվականներին Առաջին հանրապետության ժամանակաշրջանի հետ, գալիս ենք այն եզրահանգման, որ Հայաստանն այն ժամանակ պարտվել է, քանի որ չի կարողացել լուծել աշխարհաքաղաքական դաշնակիցների հարցը։ Առաջին հանրապետությունն այն ժամանակ միայնակ էր մնացել։


«Դա կարևոր դաս դարձավ մեր պետականության համար, և այսօր մենք ունենք աշխարհաքաղաքական, ռազմավարական դաշնակից, որը Ռուսաստանն է։ Պետք է կարողանանք առավելագույն օգուտ քաղել այդ հանգամանքից»,- հավելեց նա։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր