Մարտի 6-ին գազամատակարարման դադարեցում կլինի հետևյալ հասցեներում          Մարտի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Nissan March»-ը բшխվել է քարերին և կողաշրջվել, կան վիրшվորներ    

16 հուլ 2020 14:34

100 հոգին դա մոտավորապես մի վաշտ է.Այդ երկու գործողություններն ավելին են, քան՝ դիվերսիոն գործողությունները

Շատ դեպքերում մարտական գործողություններն ընթացել են խատռը մարտավարությամբ, այսինքն զուգահեռ հրթիռահրետանային կամ ԱԹՍ-ի հասցրած հարվածների հետ զուգահեռ ընթացել են նաեւ ցամաքային զորքերի այլ բնույթի հարձակողական  գործողություններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:


«Դրանցից երկուսը ամենացայտուն դեպքերն են, որոնք մենք անվանում ենք դիվերսիոն գործողություններ, բայց եթե անկեղծ ասենք, դրանք իրենց ծավալով ավելին են քան դիվերսիոն գործողությունը:


«Դա, դասական մարտավարությամբ, հարձակում է: 100 հոգին դա մոտավորապես մի վաշտ է: Եթե հաշվի առնենք, որ հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, բնականաբար, սպառազինությունն ու պատրաստությունն էլ շատ ավելի մեծ է: Վստահ եմ նաև, որ դասական վաշտի կանոններով 100 հոգուն չի աջակցել  մեկ հրետանային մարտկոց, հավանաբար մի քանի դիվիզիոն է աջակցել, ինչը նշանակում է, որ հարձակման ծավալները շատ ավելի մեծ են, քան դասական մարտավարական դասագրքերում»,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր