Անկում տարադրամի շուկայում, ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 15-ի համար          Այս բնական միջոցը կօգնի ազատվել հազից, բրոնխիտից, շնչուղիների հետ կապված խնդիրներից       Ինչ է խոստանում Չինական հորոսկոպը կենդանակերպի նշաններին դեկտեմբերի 15-19-ի համար    

17 հուլ 2020 12:34

Մի տեսակ տարօրինակ է ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի լռությունը Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրում է.


«Տավուշում ծավալված մարտական գործողությունների մեկնարկից ի վեր, միջազգային խաղացողների՝ իրադրության լիցքաթափման հնարավոր ջանքերի շրջանակներում գերազանցապես շրջանառվում է ՌԴ-ի և որպես միջազգային ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ դերակատարության հարցը։


ՀԱՊԿ-ի գործոնը հասկանալի է՝ ՀՀ-ն այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամ է, սակայն անհասկանալի է տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հաստատման մասին որոշակի պարբերության հայտարարություններ անող ՆԱՏՕ-ի լռությունը իր դաշինքի անդամ Թուրքիայի ծայրահեղ վտանգավոր հայտարարությունների, սպառնալիքների վերաբերյալ։


Նույնը վերաբերվում է ՆԱՏՕ-ում առանցքային դերակատարություն ունեցող և մեր տարածաշրջանում համապատասխան շահեր ունեցող ԱՄՆ-ին, ում դաշնակից Թուրքիան իր պահվածքով և քաղաքականությամբ ուղիղ սպառնալիք է Հայաստանի համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր