Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

18 հուլ 2020 13:15

Աշխարհում բավականին մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն բավականին լավ է գլուխ հանում

Հայաստանի զինված ուժերը հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ժամանակ կիրառել է մարտական ԱԹՍ, որի արդյունքները բավականին բարձր են։ Իջևանում մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։


«Մեր կիրառած մարտական ԱԹՍ–ն շատ լավ արդյունք է ցուցաբերել, սակայն այս պահին ավելին ասել չեմ կարող` ռազմական գաղտնիք է»,–ասաց Հովհաննիսյանը։
Ադրբեջանի Զինված ուժերի իսրայելական արտադրության «ORBITER-3» տիպի անօթաչու թռչող սարքը խոցվել է ՕՍԱ-ԱԿՄ-ով, որը մոդեռնիզացրել են մեր ռազմաարդյունաբերական ձեռնարկությունները


Իսկ ինչ վերաբերում է հայկական ԶՈՒ–ի կողմից հակառակորդի ԱԹՍ–ների խոցմանը, Հովհաննիսյանը նշեց, թե չէր ուզի հակառակորդին տխրեցնել, սակայն անզեն աչքով էլ երևում է` աշխարհում բավականին մեծ գլխացավանք հանդիսացող ԱԹՍ–ներից հայկական ԶՈՒ–ն բավականին լավ է գլուխ հանում։


Որպես օրինակ` Հովհաննիսյանը հիշեցրեց հենց այսօր լուսադեմին Արցախի ՊԲ–ի կողմից հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարքը մեր ռազմարդյունաբերական ձեռնարկությունների կողմից մոդեռնիզացրած «ՕՍԱ–ԱԿՄ» համակարգերի միջոցով խոցելը։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի գործողություններին` պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց` իրենց առջև դրված նպատակը չի հաջողվել իրականացնել։
«Ադրբեջանական «փառապանծ» բանակը, որի մասին շատ էր սիրում խոսել նրանց նախագահը, ցույց տվեց, որ իրենց զինատեսակներից ոչ մեկը բարձր մարտունակություն և արդյունավետություն չի դրսևորել։ Անգամ «փառապանծ» հատուկ նշանակության զորքերի գործունեությունն արդյունավետ չէր։ Տակը ի՞նչ է մնում. մնում են ԱԹՍ-ները, որոնք էլ շատ թանկ են»,–ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ԱԹՍ–ներն էլ Ադրբեջանը հիմնականում ձեռք է բերում Իսրայելից։
Նա հայտնեց նաև, որ հակառակորդի գործողություններն անհրաժեշտ խորությամբ և ծավալով ֆիքսում են, և դրանք պարզ են հայկական ԶՈՒ–ի համար։
Հովհաննիսյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այսօր արտասահմանյան լրագրողների այց է սպասվում։ Նրանք կայցելեն հայ–ադրբեջանական սահման, տեղում կծանոթանան իրավիճակին։


Հիշեցնենք, որ այսօր լուսադեմին` ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի` հետախուզական թռիչք իրականացնող ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք: 






Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր