Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ի համար          Հայհոյող, ծեծող-ջարդող ՔՊ-ականը «կրթվում» է․«Հրապարակ»       Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան. «Ժողովուրդ»    

20 հուլ 2020 11:16

Զինծառայողները խնդրել են դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է.


 Բազմիցս ենք ականատես եղել մեր զինծառայողների հայրենասիրության դրսևորումներին: Այսօր էլ մեր տղաները վերստին ապացուցում եմ իրենց անմնացորդ նվիրումը հայրենիքին և ժողովրդին:


3-րդ զորամիավորման բոլոր զորամասերի զորացրման ենթակա ժամկետային պարտադիր զինծառայողները միահամուռ դիմել են իրենց հրամանատարությանը` խնդրելով դադարեցնել զորացրումները և թույլատրել շարունակել ծառայությունը իրենց համածառայակիցների ու հրամանատարների կողքին, քանի դեռ հաղթանակի վերջակետը դրված չէ, և քանի դեռ հակառակորդը ոտնձգությունների մտադրություն ունի:


Չնայած Պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որ կամավորագրվելու անհրաժեշտություն չկա և ՀՀ զինված ուժերը պատվով կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, այնուամենայնիվ, միևնույն ժամանակ արդեն զորացրված նախկին զինծառայողները, ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Արցախում, և հատկապես այն զորամասերի, որոնց ուղղությամբ վերջին օրերին արձանագրվեցին ադրբեջական զինված ուժերի նախահարձակ գործողություններ, դիմում են զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ (զինկոմիսարիատներ)` հայտնելով պատրաստակամություն ու վճռականություն իրենց ծառայավայր հանդիսացող զորամասերում կանգնելու մեր զինծառայողների կողքին և պաշտպանելու երկրի սահմանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր