Թող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պետական միջոցառումների ժամանակ օրհներգի պարտադիր կենդանի կատարման համար          Խոշոր հրդեհ՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին գործող ավտոտեխսպասարկման կետում       ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արգելափակել է Թրամփի կողմից Կանադայի դեմ սահմանված մաքսատուրքերը։    

21 հուլ 2020 11:53

Կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը պատրաստ է․ ՌԴ պաշտպանության փոխնախարար

Կորոնավիրուսի դեմ առաջին ռուսական պատվաստանյութը պատրաստ է։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ռուսլան Ցալիկովը Аргументы и факты պարբերականին տված հարցազրույցում։

Ինչպես արդեն հայտնել էինք, Ռուսաստանում ավարտվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման կլինիկական փորձարկումները, բոլոր կամավորները դուրս են գրվել։
Ինչպես նշել է Ցալիկովը, փորձարկմանը մասնակցած բոլոր կամավորները Գլխավոր զինվորական կլինիկական հոսպիտալի բժիշկների մշտական հսկողության տակ են գտնվել: Դուրս գրվելու պահին նրանց բոլորի մարմնում իմունիտետ է ձևավորվել կորոնավիրուսի դեմ, և նրանք իրենց լավ են զգացել։

Նրա խոսքով՝ Ն.Ֆ. Գամալեայի համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների և գիտնականների կողմից փորձարկումների արդյունքների վերջնական գնահատում արդեն կատարվել է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր