Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

21 հուլ 2020 16:36

Ադրբեջանական ԱԹՍ-ների խոցումը նրանց նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է հասցրել

Հայկական կողմից խոցված՝ ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը բավական լուրջ ուսումնասիրության աղբյուր են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարանում խոցված ԱԹՍ-ների ցուցադրության ժամանակ ասաց համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։


«Ամբողջը մեր կողմից ուսումնասիրվել է, ուսումնասիրվում է։ Բավական լուրջ ինֆորմացիոն աղբյուր է։ Լուրջ հետազոտությունների նյութ է՝ ինչպես են դրանք կառավարվում, ինչ ծրագրերով են աշխատում, ինչ միջոցներով կարելի է հակազդել, ամեն ինչ։ Ծրագրավորումը իսրայելական արտադրության է, շատ նորմալ կառավարվում են, լուրջ ծրագրավորված զենք է, որն ամբողջովին կարող է կատարել իր խնդիրները ավտոմատ ռեժիմում, դրանք խոցվել են մեր հակաօդային պաշտպանության զորքերի հմտության շնորհիվ»,- նշեց գերենալ-մայորը՝ նշելով, որ հայկական ոչ մի անօդաչու սարք հակառակորդի կողմից չի խոցվել․«Մեր սարքավորումներն աշխատել են թե ցերեկային պայմաններում, թե գիշերային պայմաններում եւ իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են»։


ՀՕՊ զորքերի շտաբի պետ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Գարիկ Մովսիսյանը ներկայացրեց, թե ինչ վնասներ է կրել ադրբեջանական կողմը։ 


«Մոտավոր հաշվարկներով՝ նվազագույնը 150- 200 մլն դոլարի վնաս է կրել՝ հաշվի առնելով շուկայում առկա տեղեկատվությունը նշված միջոցների գների վերաբերյալ»,- ասաց նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր