Տեսանյութ.Լուսաբացից հետո մարտերը թեժացել են.Հակառակորդը ունի 350-360 զոհ, մոտ 15 տարբեր տեսակի զրահատեխնիկա          Բիլզերյան ընտանիքը 250,000 ԱՄՆ դոլարի չափով նվիրատվտություն է կատարել.թշնամին պետք է հասկանա, որ հայերը այն մի քանի միլիոնը չեն       Ազերիներին անգամ մի սանտիմետր չի հաջողվել առաջ գնալ, Մարտակերտը Ադրբեջանի անհաջողության վկայությունն է    

22 հուլ 2020 16:15

Տեսանյութ.Մենք վերցրեցինք մեր նախկին դիրքը, որտեղից շատ լավ դիտարկում է իրականացվում.Ունենք դեռեւս վտանգավոր «1141» բարձունքը

Գեներալ-մայորի խոսքով՝ մեքենայի մեջ գտնվող անձնակազմն ամբողջովին սպայական եւ 2 հատուկ նշանակության ջոկատայիններ են եղել, որոնք մեքենան թողել, գնացել էին:


«Նրանք գիշերով էին հետախուզությունը կատարել եւ ճշտում էին դիրքերը: Ուզում էին հասկանալ՝ որ կողմից ինչ կրակոց կգա: Մենք անտառի մեջ մի դիրք ունենք, որը 4 կողմից անհրաժեշտ պաշտպանություն ունի: Նրանք ուզում էին իրենց դիրքից շրջանցել այդ դիրքը եւ դուրս գալ մեր թիկունք, դրա համար հայտնվել էին մոտ 100-150 մետր հեռավորության վրա:


Այն ճանապարհը, որ կոչվում է չեզոք գոտի, նրանք երբեք ռիսկ չէին արել մտնել այդ հատվածով, դա մեր գնդի պաշտպանական տարածքն է եւ ուրիշ ուժեր չէր պահանջում: Հարձակման ընթացքում իրենց ցանկացածը չկատարվեց եւ իրենք որոշեցին այլեւս ծածուկ չգործել ու անմիջապես փորձեցին հրետանային ուժերով, այդ թվում տանկեր պատրաստելով՝ դուրս գալ մեր դիրքեր վրա»,- ասաց Աստվածատուր Պետրոսյանը:


Նա ասաց նաեւ, որ մեր կողմի ուժերը վաղուց էին կռահել եւ ունենալով ձմեռային դիտարկման սարքեր կարողացել են շատ կարճ ժամկետում հասկանալ իրավիճակը եւ արձագանքել:


Խոսելով դիրքի բարելավման մասին, Աստվածատուր Պետրոսյանը ասաց, որ այն դիրքը, որը գերիշխող էր, նրանք մի քանի դիտակետ ունեն այդ բարձունքում եւ ունեն ամրոց սարքած տարածություն, որտեղից կարողանում էին դիտարկել մեր բնակավայրերում ամեն մի շարժը: «Այդ գերիշխող դիրքից իրենք կարողանում էին վերահսկել ոչ միայն զինվորական շարժերը, այլեւ բոլոր ենթակառուցվածքները: Դիրքի առավելությունը այն է, որ ցանկացած պահի գազի, ջրի, մատակարարման, էլեկտրաէներգիայի գծերին կարողանում էին հարվածել եւ զրկել գյուղերին հոսանքից, գազից եւ այլն»,-ասաց Պետրոսյանը:


Հարցին, թե ինչու հենց Հայաստանի սահմանին ծավալվեցին գործողություններ եւ ոչ Արցախի, ինչպես հաճախ է լինում, Աստվածատուր Պետրոսյանը պատասխանեց, որ նրանք միշտ էլ Հայաստանի սահմանները օգտագործել են, որ մենք բարենպաստ դիրքեր չունենանք:


«Նրանք ամեն 20 կիլոմետրը մեկ կարող են փակել ճանապարհը: Մենք վերցրեցինք մեր նախկին դիրքը, որտեղից շատ լավ դիտարկում է իրականացվում:


Ունենք դեռեւս վտանգավոր «1141» բարձունքը, վտանգավոր դիրքեր ունենք Վազաշենի ուղղությամբ, Ներքի Կարմիր Աղբյուրում, որը 150 մետր հեռավորության վրա մեծ բարձունք է: Եթե այդպես շարունակվի մենք մեր ծրագիրը անպայման կօգտագործենք, եթե մի ժամանակ դիվանագիտական որոշ խնդիրներից ելնելով չկարողացան իրագործել՝ հիմա այդ խնդիրը չկա, ազգային ծրագրով պետք է այդ գիծն ուղիղացնենք, որ մեր գյուղերին եւ ընդհանրապես Հայաստանին վտանգներ չսպառնա»:


Գեներալ-մայորը նշեց, որ Տավուշը հակառակորդի համար ավելի ձեռնտու կենսաապահովման աղբյուր է հանդիսանում, քան այլ տարածքի դիրքերը:


Օրինակ, եթե Տավուշի մարզի ջրամատակարարումը փակենք, նրանք ջուր չեն ունենք:


Անդրադառնալով երեկվա հետ կապված դեպքերին, երբ Ադրբեջանի հատուկջոկատայինները ցանկացել են ներթափանցել «Անվախ» կոչվող դիրք ծուղակում թողնելով մի քանի հատուկջոկատայիններ Աստվածատուր Պետրոսյանն ասաց.


«Սպասում էինք, այստեղ նրանց օպերացիոն նպատակը ոչ թե իրենց կորցրած դիրքերը վերաազատագրելն էր, այլ ներթափանցել ավելի խորը հատված, որ ցույց տային՝ իրենք կարող են մեր դիրքերից որեւէ մեկը վերցնել անաղմուկ, սա էր խնդիրը: Բայց քանի որ այտեղ ոչ միայն ուժեղացված ռեժիմ է, այլ մեր զորքերը գտնվում են իրենց բարձրության վրա, միեւնույն ժամանակ թե կորպուսի հրամանատարությունը եւ թե գնդի հրամանատարությունը վաղօրոք ամբողջ տեղաշարժը ֆիքսել էին:


Գերիների պատմածն ինքնստինքյան ցույց կտա թե նրանք քանի անգամ են արդեն կորցնում ոչ միայն մարդկային ուժ, այլ նաեւ խոշոր ռեսուրսներ»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր