ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին          Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ իրապես ավարտած լինեն հաշվետվությունները և հաշվարկները       Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին    

25 հուլ 2020 15:35

Տեսանյութ.Ուկրաինայում որոշել են մասնակցել հայ-ադրբեջանկան հակամարտության մեջ, զինյալների հավաքագրում է ընթանում ՝ Ադրբեջանին օգնելու համար

«RusVesna.su» կայքը հրապարակել է վերջին շաբաթվա ընթացքում չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ռազմական իրավիճակի մասին ամբողջական ամփոփագիրը՝ ԼԺՀ ժողովրդական միլիցիայի վարչության մամուլի ծառայության ղեկավար Յակով Օսադչայի ճեպազրույցի արդյունքներով:

ԼԺՀ-ի և Ուկրաինայի միջև ներկայումս առկա իրավիճակը նկարագրելուն զուգահեռ, Յակով Օսադչայն Հայաստանի համար խիստ կարևոր այս տվյալներն է ներկայացրել ասելով, որ Ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաև մարտական փորձ ունեցող զինված ուժերի նախկին և գործող զինծառայողների՝ Հայաստանի դեմ ռազմական հակամարտությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի տարածք ուղարկելու նպատակով:

Այս միջոցառումների ընդհանուր ղեկավարումն ու համակարգումն իրականացնում է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գորբենկոն: Այս փաստը հաստատում է Ուկրաինայի միջամտությունը պետական մակարդակով այլ երկրի գործերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր