Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

28 հուլ 2020 10:36

Միլիոնավոր հայրենակիցներիդ համար խառնակ օրեր են, պետք է ոչ թե հանգիստ գնաս արձակուրդ,, այլ ձեռքերդ քշտած ամեն ինչ անես.«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Հայերի և ադրբեջանցիների միջև այս օրերի բախումները հերթական անգամ ի դերև հանեցին ոմանց այն հույսերը, թե հնարավոր է տարածքներ զիջել ու խաղաղ գոյակցել, Արցախում համատեղ բնակվել ադրբեջանցիների հետ։ Պատկերացնու՞մ եք, թե ազգային հողի վրա առաջացած խնդիրների պատճառով ինչ կարող է լինել իրար կողքի «խաղաղ գոյակցող» հայի ու ադրբեջանցու միջև։ Բոլոր այն ուժերը, որոնք արցախյան հակամարտության լուծումը տեսնում են տարածքների զիջման և ադրբեջանցիների հետ «լեզու գտնելու» մեջ, թերևս հասկացան իրենց նահանջողական կեցվածքը. այս օրերի իրադարձությունները լավագույն պատասխանն էին այդ ամենին։ Այդ առումով բավական պատկերավոր է հնչում ՌԴ-ում ՀՀ դեսպանի հայտարարությունը, թե «Սումգայիթը խաղալիք կթվա»։

Բացի այն, որ Արցախում տարածք զիջելով խախտվում է մեր անվտանգության գոտին, այլև, ինչպես ասում են, ուտելիս է ախորժակը բացվում, իմա՝ Ադրբեջանը չի բավարարվի իր ունեցածով։ Այս պարագայում խոսել ադրբեջանցու «կառուցողական» մոտեցումների, խնդիրը երեք կողմերին ընդունելի տարբերակով լուծելու մասին առնվազն անհեթեթություն է, եթե չասենք՝ դավաճանություն, որովհետև Ադրբեջանի ընդունելի տարբերակը Արցախով, Սյունիքով Երևան հասնելն է և թուրքական աշխարհի համար իր մեծ եղբոր՝ Թուրքիայի հետ ազատ միջանցք բացելն է։


Այս հեռանկարը չտեսնող և զարգացումների տրամաբանությունից դուրս եկած իշխանությունը չի կարող ամեն անգամ ջրից չոր դուրս գալ բանակի հաջողությունների հաշվին։ Կաղ ու կույր դիվանագիտությամբ երկար չես կարող ապրել մի տարածաշրջանում, որտեղ բոլորն արդեն քեզ գործընկեր ու դաշնակից չեն, իսկ խոշոր տերություններն էլ իրենց հարցերն են կարգավորում քո հաշվին։ ՈՒժն ու խելքը ոչ թե ամեն օր ավելի բարձր գոռալն է, թե ինքնավար ենք ու ոչ մեկին բանի տեղ չենք դնում, այլ որքան հնարավոր է շատ բարեկամներ ու գործընկերներ ձեռք բերելը։ Ավելին՝ ոչ թե բոլորի դեմ հրապարակավ սրեր ճոճելն է, այլ հետնաբեմում սեփական շահերը բոլոր հնարավոր ու անհնար ձևերով առաջ տանելն է, ոչ թե կեղծ խաղասիրություն քարոզելն է, այլ այդ խաղաղության համար ամեն օր աշխատելն է, շատ համախոհներ գտնելը։ Եվ ամենակարևորը. երբ երկրիդ ու սփյուռքում ապրող միլիոնավոր հայրենակիցներիդ համար խառնակ օրեր են, պետք է ոչ թե թողնես ու հանգիստ գնաս արձակուրդ, այլ որպես երկրի ղեկավար, ձեռքերդ քշտած ամեն ինչ անես, որ օր առաջ խաղաղություն ու անվտանգություն բերես երկրիդ ու ազգիդ»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր