Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

28 հուլ 2020 11:34

Ամուլսարում թուրքերը ևս իրենց մասնաբաժինն ունեն. ջերմուկցիները շատ ճիշտ են վարվում

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս նկարներում տեսնում եք Կանադայի դատարան դիմած թուրքերի ցանկը, որոնք բաժնեմաս են ունեցել «Լիդիան Ինթերնեյշնլ» օֆշորային ընկերությունում։ Սա միայն դատարան դիմածների ցանկն է, իսկ թե իրականում քանիսն են՝ չգիտենք ոչ մեկս։
     Մեր ունեցած տվյալներով՝ սրանցից միայն մեկն ունեցել է 2 միլիոն բաժնետոմս մոտ 1,3 միլիոն դոլար արժեքով։ Տորոնտոյի բորսայից «Լիդիան»-ը հեռացվել է 2019թ-ի դեկտեմբերին։ Հետագայում վերակազմավորման արդյունքում խոշոր բաժնետեր ֆոնդերը դառան ընկերության նոր տերեր, իսկ բաժնետերերի մի մասը մնաց առանց ոչնչի։ Եվ հիմա նրանք բոլորը տարբեր եղանակներով պայքարում են իրենց փողերը հետ ստանալու կամ ներդրումները հետ վերադարձնելու համար։
     Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող դեպքերն ու լարումներն անհրաժեշտ է դիտարկել նաև այս համատեքստում։ Նոր տերերն ամեն կերպ փորձում են աշխատանքները վերսկսել, որ հետագայում հնարավոր միջազգային դատավարությունների դեպքում որոշակի իրավական հիմքեր ձեռք բերեն Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների դեմ։ Այդ պատճառով շատ կարևոր է թույլ չտալ այդ արհեստական հիքերի ստեղծումն ու ջերմուկցիները շատ ճիշտ են վարվում, որ շարունակուն են չթողնել որևէ տեսակի աշխատանքների վերսկսում Ամուլսարի տարածքում։


Կանադայի դատարան դիմած թուրքերի ցանկն՝ այստեղ


Կարդացեք հոդվածն այդ մասին այս հղումով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր