Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մոտ ապագայում այս կենդանակերպի նշանների համար նոր հնարավորություններ կբացվեն մեկը մյուսի հետևից, բախտը կդառնա հավատարիմ դաշնակից       ՀՀԿ անդամները վարչապետին անվստահություն հայտնելու նախագծի առիթով հանդիպում են ունեցել Արթուր Վանեցյանի, Վազգեն Մանուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ    

28 հուլ 2020 12:14

Թուրքական զորքը արդեն մտել է Նախիջևան, որտեղից Երևանը շատ մոտ է, կա զրո շփում ՌԴ-ի հետ,ինչ են մտածում իշխանավորները

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հայ-ադրբեջանակն պետական սահմանիան տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո Հայաստանի իշխանությունների՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյանի գործողություններին։ Միաժաման նա թվարկել է, թե ինչ քայլեր է անում Ադրբեջանն իր դաշնակից Թուրքիայի հետ։

«Տավուշյան մարտերից հետո՝

1. Ադրբեջանը պետականորեն հակահայկական հարձակումներ ու սադրանքներ է կազմակերպում աշխարհի տարբեր կետերում՝ փորձելով հայկական սփյուռքի իմիջը փչացնել և շրջանառության մեջ մտցնել «ադրբեջանական սփյուռք» խաղաքարտը,

2. Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ լայնամասշտաբ զորավարժություններ են սկսում,

3. թուրքական զորքը արդեն մտել է Նախիջևան, որտեղից Երևանը շատ մոտ է,

4. Հայաստանում ակտիվացել է թուրքական 5–րդ շարասյունը, որի գլխավոր քարոզչաթիրախը հայ–ռուսական հարաբերություններն են,

5. Թուրքիա–Ադրբեջան հարաբերություններն աննախադեպ սերտացել են։

Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը Տավուշում մեր բանակի գրանցած փայլուն արդյունքից հետո և ի պատասխան թուրք–ադրբեջանական ագրեսիվ պահվածքի.

1. ապօրինաբար փորձում է սեփականաշնորհել ՍԴ–ն,

2. Երևանի փողոցներում ընկնում է իրենց կրթության իրավունքը պաշտպանող երիտասարդների հետևից ու ոստիկաններով պաշտպանվում բողոքի ձայն բարձրացնողներից,

3. իշխանության առաջին դեմքը ռազմահայրենասիրական արձակուրդ է վերցնում՝ մինչև այդ չմոռանալով կորոնավարակի տարածման համար կրկին մեղադրել այլոց ու դիմակ հագնելու քարոզ տանել,

4. Շորժայի ափին հուժկու անդիմակ–փարթի է կազմակերպում քայլարած պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատի ներկայացուցիչը, իսկ վերջինիս թիմակիցները փորձում են սուտ և ծիծաղելի արդարացումներ հրամցնել թեմայի վերաբերյալ,

5. շարունակվում են իշխանության ընդդիմախոսների քաղաքական հետապնդումները, անհեթեթ դատավարություններն ու ներազգային պառակտումը,

6. ի տարբերություն Ալիև–Էրդողան հարաբերությունների, Փաշինյան–Պուտին հարաբերությունները չի կարողանում կարգավորել. կա զրո շփում։

Կարծում եմ հարակից մեկնաբանությունների կարիք չկա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր