«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

28 հուլ 2020 13:35

Երկիրը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, թվերը շարունակվում են կեղծվել․ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերի մասին

ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թվերին․


«Թվերը շարունակվում են կեղծվել։


Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական անկումը կազմել է 4.7%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 1.5%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն աճել է 1.7%-ով, շինարարությունում անկումը կազմել է 23.4%, առևտրի շրջանառությունը կրճատվել է 11.1% -ով, ծառայությունների ծավալը(առանց առևտրի) կրճատվել է 6.4%-ով, արտահանումը նվազել է 6.5%-ով, ներմուծումը նվազել է 12.9%-ով։


Սրանք հրապարակված պաշտոնական տվյալներն են և եթե կարճ արտահայտվելու լինեմ՝ չեմ հավատում այս թվերին, որովհետև երկիրը գտնվում է խորը տնտեսական ճգնաժամի մեջ և վերջինիս հետևանքները, որ մենք տեսնում ենք՝ այս թվերով արտացոլված չէ։ Հետևաբար, թվերը կրկին շարունակվում են կեղծվել»,-գրել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր