Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

29 հուլ 2020 12:15

Չվերադառնաս, քանի դեռ չզգաս որ պատրաստ ես.Քիմը փորձում է պաշտպանել երեխաներին, քանի դեռ հոր վիճակը չի կայունացել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ամուսինը՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, ընտանեկան ճգնաժամի ֆոնին օրերս առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպել են՝ քննարկելու կուտակված բոլոր հարցերն ու խնդիրները: Սակայն Վայոմինգում տեղի ունեցած լարված հանդիպումից հետո Քարդաշյանը միայնակ է վերադարձել Լոս Անջելես, գրում է Daily Mail-ը:


Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ Քիմի և Քանյեի հարաբերություններում այժմ ճգնաժամային պահ է, ինչը պայմանավորված է ռեփերի հակասական պահվածքով, սկանդալային գրառումներով ու կնոջ հասցեին ուղղված վիրավորանքներով:


Նշվում է, որ Քիմը, որը ռեփերի հետ ամուսնությունից ունի չորս երեխա, այժմ փորձում է հնարավոր ամեն բան անել երեխաներին ընտանեկան դրամայից հեռու պահելու համար:


Հայտնի է, որ Ուեսթն արդեն մի քանի շաբաթ առանձնացել է զույգի՝ Վայոմինգում գտնվող ռանչոյում:


Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ Քիմն ամուսնու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այնքան ժամանակ Լոս Անջելես չվերադառնա, քանի դեռ չի զգա, որ պատրաստ է դրան:


«Քիմը գիտի՝ Քանյեն Վայոմինգում իրեն հանգիստ է զգում, մինչդեռ Լոս Անջելեսում  նա սթրեսի է ենթարկվում: Նա նրան ասել է՝ հետ չվերադառնա, քանի դեռ չի զգա, որ պատրաստ է: Իրականում, կարծում եմ՝ նա փորձում է պաշտպանել երեխաներին, քանի դեռ հոր վիճակը չի կայունացել: Քիմն ամեն ինչ կանի երեխաներին պաշտպանելու համար, նրա համար երեխաներն առաջին տեղում են: Իհարկե, նա երբեք չի արգելի Քանյեին տեսնել երեխաներին: Երկու ծնողն էլ ցանկանում են, որ երեխաները չտուժեն ներկայիս իրավիճակից»,-ասել է աղբյուրը:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր