Գագիկ Ծառուկյանը խցում մենակ է, դուխը տեղը, առաջին անհրաժեշտության պարագաներ է խնդրել.պաշտպան          Ադրբեջանն այս շաբաթ ավելի շատ է ակտիվացել՝3000 կրակոց       «Պատերազմի հոտ է գալիս»    

30 հուլ 2020 13:30

«Ոչ վարկային թալանին», այսօր խեղդված իրավիճակ է,«կարմիր բերետավորները»թևերը ոլորելով բերման ենթարկեցին մի քանի անձի

Ոչ վարկային թալանին նախաձեռնության ղեկավար Մանուել Մանուկյանը Կենտրոնական Բանկի դիմաց էր՝ իրականացնում էր ակցիա՝ պահանջելով մարդկանց վարկային արձակուրդ տրամադրել։ Մանուելը իր ֆեյսբուքյան լայվով նախ ցույց տվեց գրպանների պարունակությունը՝ բանալի, անձնագիր։

«Չեմ դադարեցնելու պայքարը, քանի դեռ վարկային արձակուրդ չի տրամադրվելու։ Ասում ենք ոչ վարկային թալանին, ասում ենք ոչ վաշխառու թալանչի վարկային կազմակերպություններին մեկ տարի վարկային արձակուրդ ենք ուզում, հասարակ մարդը երկար ժամանակ թալանվել է, այսօր խեղդված իրավիճակ է, որը պետք է միասին հաղթահարենք։ Սա հասարակ մարդու պայքար է, որը հասնելու է տրամաբանական ավարտին»։

Նախաձեռնության ղեկավարը միայնակ նստել էր ԿԲ շենքի դիմացի նստարաններին, իր խոսքի ընթացքում տարածք մուտք գործեցին պարեկային ծառայության մեքենաները։ Այդ պահին սկսվեց «Ոչ վարկային թալանին» կոչերը։ Քաղաքացիներով լի «լիմուզին» մեքենայից բաժին տանելու հորդորով «կարմիր բերետավորները», պարեկային ծառայության աշխատակիցները մեքենայից անմիջապես հավաքեցին քաղաքացիներին՝ թևերը ոլորելով բերման ենթարկեցին մի քանի անձի։ Ծառայության մեքենան տարածքից հեռացնելուց հետո ևս մի քանի քաղաքացիների բերման ենթարկեցին։ Այս պահին ԿԲ շենքի մոտ դեռ ծառայությունն են շարունակում պարեկային ծառայության աշխատակիցները։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր