Պատասխանատվության։ Ժամանակը կգա ու պետական դավաճանության մասին լինելու է բաց ու թափանցիկ դատ          «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքը խախտելու 15 դեպքերի առնչությամբ հայցեր կներկայացվեն Աննա Հակոբյանի դեմ       Արցախի ներկայացուցչության շենքի վրա ամբիցիա ունի Բաքվում գործող, այսպես կոչված, «Երևանի ադրբեջանական թատրոնը»    

01 օգոս 2020 14:50

Արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար թվով 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա

Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել արցախյան ազատամարտում հաղթանակ կերտածների թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է արժևորել ու գնահատել վերջիններիս հերոսական արարքը:


Հերթական նախաձեռնությունը տեղի է ունեցել օգոստոսի 1-ին, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Այս անգամ Միության վարչության որոշմամբ արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար թվով 10 ազատամարտիկներ ստացել են «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենա:


ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր