Ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա.«Ժողովուրդ»
![](https://hayacq.com/uploads/posts/2018-09/1536167050_40932378_714260362286533_2949129917884792832_n.jpg)
Այսօր արդեն պուրակի շուրջ կրկին աղմուկ է. արդեն 2019 թվականին Հայկ Մարությանի կողմից որոշում էր կայացվել «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ի և Մաշտոցի պուրակի այս վարձակալված հատվածում կառուցապատման իրավունք տալ: Ի դեպ, պարզվում է, որ «Դավիթ Վանուշ» ՍՊԸ-ն այնքան էլ օրինակելի կառուցապատող չէ: Երևանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ այն արդեն մի քանի անգամ վարչական տույժի է ենթարկվել շինարարարությունը ճիշտ չկազմակերպելու պատճառով:
Ստացվում է՝ հեղափոխությունից երկու տարի անց, սակայն, արժեքների փոփոխություն տեղի չի ունենում, և այս անգամ էլ հեղափոխության արժեքները ոտնակոխ է անում քաղաքապետ Հայկ Մարությանը, որը, նկատենք, տարիներ առաջ այս պուրակի պայքարի առաջամարտիկներից էր:
Հենց այսպիսի դրվագներն են ազդում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա: Օրեր առաջ էլ հեղափոխության արժեքները տապալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի անվան շուրջ աղմուկը դեռևս չի դադարում, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ դեռ ուսումնասիրություն է իրականացնում՝ հասկանալու համար, թե որքանով վերջինս կապ ունի White Shorja անվամբ լողափի հետ: Եվ ի՞նչ ունենք այս երկու իրադարձությունների արդյունքում. Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: