Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

06 օգոս 2020 14:35

Ադրբեջանը շարունակում է Սիրիայից ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ.Հակահայկական քաղաքականությունը՝ Ադրբեջանի անկյունաքարը

Քուվեյթի «al-seyassah.com» կայքը տպագրել է Քուվեյթում ՀՀ դեսպանության՝ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումների վերաբերյալ հայտարարությունը: Հայտարարության մեջ նշված է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու փաստերի և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ, տավուշյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը թիրախավորել է խաղաղ բնակչությանը և սպառնացել ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները, Hermes-900 և այլ տեսակի ԱԹՍ-ներ կիրառել, որոնք հայկական կողմը արդյունավետ ոչնչացրել է:


«Ադրբեջանը շարունակում է Սիրիայից  ահաբեկիչների հավաքագրել և ուղարկել Կովկաս՝ խաղաղ հայ բնակչության դեմ: Ադրբեջանը  և իր դաշնակից Թուրքիան հուլիսի վերջին լայնածավալ զորավարժություններ սկսեցին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության սահմանների երկայնքով՝ սպառնալով ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Ադրբեջանական ագրեսիան միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների կոպիտ խախտում է՝ հաշվի առնելով նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ COVID19 համավարակի պայմաններում ամբողջ աշխարհում անհապաղ հրադադար անելու կոչը»,-նշված է հայտարարության մեջ:


ՀՀ դեսպանությունը անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռազմատենչ ելույթին, որով վերջինս փորձել է իր ժողովրդին համոզել, որ պատերազմով կկարողանան լուծել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ խաղաղ բանակցությունները անօգուտ են: «Ադրբեջանի ներկայիս ղեկավարությունը հրապարակայնորեն արտահայտել է իր հավակնությունները ներկայիս Հայաստանի Հանրապետության հողերի, ներառյալ Սյունիքի մարզի և մայրաքաղաք Երևանի նկատմամբ: Սա ծիծաղելի է: Հակահայկական քաղաքականությունը դարձել է Ադրբեջան պետության անկյունաքարը», -ասված է հայտարարության մեջ:


regionmonitor.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր