Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

07 օգոս 2020 12:20

ՀՔԾ-ում խառնաշփոթ է. Ռոբերտ Նազարյանը հրաժարվում է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ նրան կալանավորելու հիմքեր չեն գտնում

168.am-ի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունում իսկական խառնաշփոթ է. քննիչ Բորյա Չիլինգարյանն անելանելի վիճակում է հայտնվել։

Քննչական մարմնում կայքի աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի համաձայնել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տալ, իսկ քննիչ Չիլինգարյանը, այլ ելք չունենալով, ստիպված որոշում է կայացրել օրենքի խախտմամբ 72 ժամով ձերբակալել Նազարյանին։

Բանն այն է, որ 2018 թվականի համաներման ակտի ուժով Ռոբերտ Նազարյանը չի կարող ազատազրկվել ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածների համար, որոնցով նախատեսված պատիժը չի գերազանցում վեց տարի ազատազրկումը, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասն այդ հոդվածների շարքում է։

Այդ պատճառով ՀՔԾ քննիչը դեռևս դատարան չի ներկայացրել Նազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն, և այժմ քննարկվում է Ռոբերտ Նազարյանին փոփոխված հոդվածով մեղադրանք առաջադրելու հնարավորությունը, սակայն հիմքեր չեն կարողանում գտնել։

Հավելենք, որ եթե ՀՔԾ-ն չկարողանա Ռոբերտ Նազարյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրել, ապա ստիպված է լինելու ազատ արձակել նրան:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր