Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

07 օգոս 2020 15:30

Թե՞ անցյալ տարվա նման կրկնակի գնով են կատարվելու... ես Կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հայոբ Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.


«Երևան-Բեյրութ թռիչքների կապակցությամբ


Ո՞վ գիտի, ի՞նչ օդանավերով են օգնությունը տեղափոխելու Բեյրութ:


Եղե՞լ է հայտարարված մրցույթ, թե՞ «շտապության» քողի տակ անցյալ տարվա եգիպտական թռիչքների պես շուկայական արժեքի կրկնակի գնով են կատարվելու միջնորդի-միջնորդի-միջնորդի-միջնորդի միջոցով:


Տեղեկսցնում եմ, որ ես կարող եմ կազմակերպել ամեն 16 տ բեռի տեղափոխումը մոտ $40.000 արժեքով:


Եթե «Զվարթնոց» օդանավակայանն աջակցի, ինչպես նախորդ տարի եգիպական թռիչքների համար աջակցեց «Տարոն Ավիային», չգանձեց սպասարկման գումարը (մոտ $4.000),  և նավթով ապահովեց մի ուղղության թռիչքը (ևս $7.000), ապա գումարը կստացվի այդքանով էժան:


Միանգամյա 40 տոննայից ավել հավաքված բեռը ավելի էժան կստացվի ավելի մեծ օդանավ ներգրավելու պատճառով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր