Մոտակա օրերին հնարավոր է Թորոսյանին հրաժեշտ տանք.այս պահին նախարարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում
«Հրապարակ»-ի կառավարության աղբյուրների փոխանցմամբ՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պաշտոնանկության հարցն արդեն մտնում է վճռական փուլ. մոտակա օրերին հնարավոր է նոր նախարար ունենանք: Թորոսյանի պաշտոնանկությունը կբացատրեն կորոնավիրուսի դեմ պայքարի տապալմամբ։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին նախարարի երկու թեկնածուի անուն է շրջանառվում, ինչն անհարմար իրավիճակ է ստեղծվել վարչապետի ընտանիքում։ Բանն այն է, որ առաջին թեկնածուն ԵՊԲՀ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանն է, որի լոբբինգով զբաղվում են Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը և նրա եղբայրը, իսկ երկրորդը հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանի որդին՝ Արամ Սահակյանը, որը Փաշինյանի եղբորորդու՝ Սիփան Փաշինյանի և «Իմ քայլի» պատգամավոր Հակոբ Սիմիդյանի ընկերն է։ Նրանք համերկրացիներ են: Հիմա Սիփանն ամեն ինչ անում է Մելիք-Նուբարյանին նախարար դարձնելու Աննա Հակոբյանի պլանները ձախողելու համար։
Առաջիկայում պարզ կդառնա, թե Փաշինյաների ընտանիքի որ կլանը կհաղթի: