ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

09 օգոս 2020 11:52

Ախալքալաքում տեղի ունեցած սպանության գործով կա ձերբակալված. Տեսանյութ

Ախալքալաքում անկարգությունների պատճառ դարձած սպանության գործով կա բերման ենթարկված։
 
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ անցկացված օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում 1983 թվականին ծնված Ա․Գ․-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման կասկածանքով։
 
Որպես պատիժ այդ հանցագործության համար նախատեսված է 7-15 տարվա ազատազրկում։
 
«Քննությունը պարզել է, որ մեղադրվող Ա․Գ․-ն փոխադարձ տարաձայնությունների հետեւանքով հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թվականին ծնված Վ․Մ․-ին, որը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին։ Իրավապահներն անձնական հետախուզման արդյունքում առգրավել են հրազենը։
 
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ին։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանց նախորդել է հրաձգությունն ու Կուլիկամ գյուղի 27-ամյա բնակչի սպանությունը։ Շուրջ երկու տասնյակ մարդ հրկիզել է «Արթսեք» հյուրանոցը քաղաքի կենտրոնում, ինչպես նաեւ եւս չորս տուն։ Ենթադրվում է, որ տներից մեկը պատկանում է հյուրանոցի տիրոջը, իսկ մյուսները՝ նրա բարեկամներին։
 
Անկարգությունների մասնակիցները շատ ագրեսիվ էին, նրանցից մի քանիսի մոտ կային մահակներ։ Վնասվել է մի քանի ավտոմեքենա։ Բախումների հետեւանքով առնվազն մեկ մարդ է տուժել եւ տեղափոխվել քաղաքային հիվանդանոց։ Քաղաքում դեռեւս մոբիլիզացված է հատուկ նշանակության ծառայությունն ու հատուկ տեխնիկան, ինչպես նաեւ պարեկային ոստիկանությունը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր