Ապրիլի 1-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հայկական բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ       Խնդրոււմ եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ․ Դավիթի և Միքայել Մինասյանների մայր    

10 օգոս 2020 13:35

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Ալավերդիում. թալանել են ոսկյա, արծաթյա զարդերի խանութը

Այսօր՝ օգոստոսի 10-ին, զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում 2 դիմակավորված անձինք Ալավերդի քաղաքում մտել են Միկոյան փողոցում գործող ոսկյա, արծաթյա զարդերի և նվերների խանութ և սպառնալիքի տակ այնտեղից հափշտակել ոսկյա, արծաթյա զարդեր և դիմել փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Տիգրան Կարապետյանի և ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գյուրջինյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը։ Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները։ Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Մանրամասները՝ քիչ ուշ։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր