Իրանը տրամադրված է ամրապնդել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ          Ութ տարի առաջ այս երկիրը բազմաթիվ երկրների կողմից դիտարկվում էր որպես Ռուսաստանի դե ֆակտո արբանյակ       Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում՝ «Դինամո» մարզահամալիրում, «K1» մրցաշարի ժամանակ    

10 օգոս 2020 14:15

Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում,իսկ մենք...

Թուրքիան բարձրաստիճան պատվիրակության միջոցով առաջարկում է վերակառուցել պայթյունից ավերված Բեյրութի նավահանգիստն, իսկ մինչ այդ իր նավահանգիստներից Մերսինը տրամադրում Լիբանանին՝ անհրաժեշտ բեռներն այդտեղով ստանալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։


«Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում, եթե այդ ծրագրերը կյանքի կոչի։


Իսկ մենք երկու օր է քննարկում ենք դեպի Հայաստան այլազգիների ներգաղթ կազմակերպելու, ըստ իս, այս ժամանակահատվածի համար անպատեհ միտքն՝ այն դեպքում, երբ հենց հիմա Բագրատաշենի անցակետում մեր հայրենակիցները պատրաստ են ամեն գնով լքելու Հայաստանը և հասնելու Ռուսաստան։


#լրջանալու_ժամանակը»,- գրել է նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր