«Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում մաhացած է հայտնաբերվել 35-ամյա տղամարդ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար       Ապրիլի 24-ի մեր համազգային երթը նաև խորհելու, պատմությունը գնահատելու և Մեծ եղեռնի կրկնությունը թույլ չտալու հաստատակամության դրսևորում է    

11 օգոս 2020 13:35

Տեսանյութ.Մինսկում բակը լեփ-լեցուն է գիշերը ձերբակալված ցուցարարներով՝շարքով պառկած են ոստիկանության բակում

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ Մինսկի ոստիկանության բաժիններից մեկի բակը լեփ-լեցուն է գիշերը ձերբակալված ցուցարարներով: Ցուցարարները շարքով պառկած են բակում, հայտնում է УНИАН-ը: Տեսանյութը հրապարակել է բելառուսական NEXTA պարբերականն իր Telegram-ի ալիքում։


«Առավոտյան Մինսկի ոստիկանության Օկտյաբրսկիի բաժնում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո. պատկերը շատ խորհրդանշական է: Եթե հիմա չհավաքվենք, ապա այդպիսի համակենտրոնացման ճամբար է սպասում բոլորիս ամբողջ երկրում»,- ասված է NEXTA -ի տարածած հաղորդագրությունում:


Երեկվա ցույցերից հետո, բելառուսական ՕՄՈՆ-ի մեկ աշխատակից և ոստիկանության մեկ սպա անցել են ցուցարարների կողմը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր