Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

22 օգոս 2020 13:35

Ձեռնարկել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության բոլոր միջոցները,ամեն ինչ ընթանում է գունավոր հեղափոխությունների ծրագրով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտպանության նախարարության ղեկավարությունից պահանջել է ձեռնարկել երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության բոլոր միջոցները՝ հատուկ ուշադրություն դարձնելով արեւմտյան հատվածին։ Պետության ղեկավարը համապատասխան հայտարարությունը կատարել է այսօր՝ այցելելով Գրոդնոյին կից ռազմական հրաձգարան։


«Առաջին հերթին պաշտպանել Բելառուսի արեւմտյան մարգարիտը՝ Գրոդնո կենտրոնով։ Ընդունելով մեր երկրի տարածքային ամբողջականության պաշտպանության ամենախիստ միջոցներ»,- ասել է Լուկաշենկոն, ում խոսքը մեջբերել է ԲԵԼՏԱ գործակալությունը։


Բելառուսի նախագահը հայտարարել է, որ իր երկրի դեմ օգտագործում են գունավոր հեղափոխություններ՝ արտաքին գործոնի կիրառմամբ։

«Ամեն ինչ հասկանալի է։ Ինչպես եւ մենք ենթադրում էինք, ամեն ինչ ընթանում է գունավոր հեղափոխությունների ծրագրով՝ երկրում ներքաղաքական իրավիճակի գրգռմամբ»,- հայտարարել է նա։ «Իրավիճակի օրիգինալությունն ու առանձնահատկությունն այն է, որ միացել է արտաքին գործոնը, ինչը ոչ միշտ է լինում։ Նրանք սովորաբար ծավալվում են ներսից, տապալում են գործող իշխանությանը։ Բայց քանի որ մեզ մոտ իշխանությունը տեղում է, կոշտ դիմադրում է, միացրել են արտաքին գործոնը»,- նշել է Լուկաշենկոն։


Նա նաեւ հայտարարել է ընդդիմությանը Արեւմուտքի ակնհայտ ռազմական աջակցության մասին, որի վկայությունն է դեպի Բելառուսի սահմաններ ՆԱՏՕ-ի զորքերի տեղափոխումը։ Երկրի նախագահը ընդդիմությանը արեւմտյան երկրների կողմից աջակցությունը համարում է Բելառուսի իրավիճակին ուղղակի միջամտություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր