ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու մեջ          Իմ հեռախոսը, որ քրքրեն, ոչ մի արտառոց բան չեն գտնի․Հրաչյա Հակոբյան       Ֆրանսիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել կառավարությանը, Մակրոնը հանդես կգա հատուկ ուղերձով    

13 հուն 2023 16:55

Պատասխանն անմիջապես կլինի,Եթե Բելառուսի դեմ ագրեսիա լինի, միջուկային զենքի կիրառման հարցում որևէ երկմտանք չի լինի.

Բելառուսի դեմ ագրեսիաայի դեպքում միջուկային զենքի կիրառման հարցում որևէ երկմտանք չի լինի։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնում է «ԲելՏա»-ն։


Խոսելով Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման պատճառների մասին՝ երկրի նախագահն ասել է. «Ինչո՞ւ է դա անհրաժեշտ, որպեսզի ինչ-որ սրիկաների ոտքն այլևս չլինի բելառուսական հողի վրա»։


Իսկ նման զինատեսակների կիրառման պատճառը, ըստ նրա, կարող է լինել միայն մեկը՝ ագրեսիան Բելառուսի դեմ։


«Պատասխանն անմիջապես կլինի, ես դա արդեն մի քանի անգամ ավելի վաղ ասել եմ»,- հավելել է Բելառուսի ղեկավարը։


Ընդգծելով Բելառուսում տեղակայվելիք միջուկային զենքի զգալի հզորությունը՝ պետության ղեկավարն ասել է. «Կարծում եմ, որ հազիվ թե որևէ մեկը ցանկանա կռվել այնպիսի երկրի դեմ, որն ունի նման զենք։ Սրանք զսպման զենքեր են»։


«Այնուամենայնիվ, իրավիճակներից, որտեղ այն պետք է կիրառվի, իհարկե, կուզենայի խուսափել։ Աստված մի արասցե, ստիպված լինեմ որոշում կայացնել մեր ժամանակներում այդ զենքի կիրառման վերաբերյալ, բայց ոչ մի երկմտանք չի լինի, եթե մեր դեմ ագրեսիա լինի»,- ընդգծել է Լուկաշենկոն։


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրերս հայտարարել էր, որ ռուսական միջուկային զենքի տեղակայումը Բելառուսում կսկսվի անմիջապես այն բանից հետո, երբ հուլիսի 7-8-ին ավարտվի դրա տեղակայման վայրի նախապատրաստումը:


«Ամենազգայուն հարցերի վերաբերյալ, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք Ձեզ հետ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի: Դուք գիտեք, հուլիսի 7-8-ը կավարտվի համապատասխան ենթակառուցվածքների պատրաստումը: Եվ անմիջապես կսկսենք միջոցառումները՝ կապված ձեր տարածքում համապատասխան զենքի տեսակների տեղակայման հետ։ Այնպես որ, ամեն ինչ ընթանում է՝ ըստ պլանի, ամեն ինչ կայուն է», - Լուկաշենկոյի հետ հանդիպմանն ասել է Պուտինը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր