Համեմը ունի հատկություններ, որոնք տարատեսակ հիվանդություններ են բուժում          Ըստ կենդանակերպի նշանների ամենակատարյալ կանանց եռյակը       Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

24 օգոս 2020 13:00

Տեսանյութ.Ստրիպտիզ ակումբ ա՞, որ բանվորները տկլորանում են.Մենք լավն էինք սպասում, Նիկոլ ջան, ոչ թե բեսպրեդել քաղաք դարձնես

Հայկ ջան, մոռացե՞լ ես Կիեւյան-10 շենքի հայաթը, որ պապադ էր այդտեղ ապրում, ես էլ էի այնտեղ ապրում. այդ հայաթի կանաչ ծառերը հատել ես տվե՞լ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներից մեկը, ով դեմ է շենքի հարակից տարածքում բարձրահարկ շենք կառուցելուն։


«Էս ի՞նչ է մեր քաղաքի վիճակը: Այս նեղ փողոցում էն կողմն էլ է առած, էնտեղ էլ բարձրահարկ շենք կառուցվելու: Խեղդվե՞ն էս մարդիկ էստեղ: Սա ճի՞շտ է: Ես մինչեւ էսօր Նիկոլի կողմից եմ եղել, բայց էսօրվանից լրիվ հիասթափվել եմ իրենից: Ես չեմ ասում՝ ինքը սուտասան է, ես իր շատ բաները հավանում եմ, բայց հիմա վախենում ենք 11 տարեկան երեխային խանութ ուղարկել: Հիմա լրիվ բեսպրեդել ա գնում քաղաքում:




Հայկ, ամոթ քեզ, հազար ամոթ: Դե հատեք քաղաքի բոլոր ծառերը, մի թողեք մնան: Իրենք քաղաքը լրիվ դժոխք են դարձնում: Մենք լավն էինք սպասում, Նիկոլ ջան, ոչ թե բեսպրեդել քաղաք դարձնես»,-ասաց նա:


Մեկ այլ բնակչուհի էլ ասաց. «Եթե Երեւանը մեր տունն է, թույլ տվեք Երեւանում ապրենք: Մեր փողոցից վերցրել են մանկապարտեզը, ակումբը, խաղադաշտը: Տվեք հնարավորություն այս փողոցին ունենալ մի փոքր կանաչ գոտի: Որ իմանանք, որ մենք իսկապես արժանապատիվ քաղաքացիներ ենք: Խնդրում ենք մի կոտրեք այն հույսը, այն լավը, որ կապել ենք ձեզ հետ»:


Հիշեցնենք, որ առավոտյան, Աղբյուր Սերոբ 7 հասցեի  բնակիչները փակել էին ճանապարհը՝ իրենց դժգոհությունը հայտնելով հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի առիթով։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները, որոնք փորձում են ճանապարհը բացել։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր