Նոյեմբերի 11-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Մագնիսական փոթորիկների ակտիվացումն առաջիկա օրերին, ինչ պետք է անեն քրոնիկական հիվանդություններ ունեցողները       եթե ՀՖՖ-ն որոշի ֆան շարժումների սեկցիաների տոմսերը հանել ազատ վաճառքի, հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է ՀՖՖ ղեկավարության ուսերին    

25 օգոս 2020 10:56

Չի բացառվում որ տեղի ունենան հակառուսական նոր արշավներ, ավելի են խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները.«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով` «Նիկոլ Փաշինյանի կողմից Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորելու փաստի հետ կապված ներիշխանական կուլիսներում բավականին լուրջ տարաձայնություններ են եղել, որոնք առկա են մինչ օրս։ Այս հարցում հիմնական քննադատողի դերում է իշխանության արևմտյան ուղղվածության թևը, որը բացահայտ դժգոհ է եղել Փաշինյանի այդ քայլից։


Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ` այս առումով բավական կոշտ են եղել հատկապես, այսպես կոչված, սորոսական սեկտորից եկած գնահատականները։ Ի դեպ, սրան զուգահեռ, մեր տեղեկություններով, ծրագրեր են քննարկվում հակառուսական և հակաեատմական նոր արշավներ կազմակերպելու համար:


Իսկ ՀՀ-ում նման տրամադրությունների կնքահայրերը հենց արևմտյան ֆինանսավորում ունեցող մի քանի կառույցներն են, որոնք այս գործում էական ու գրեթե անկյունաքարային դերակատարություն ունեն, ավելին՝ հատուկ հանձնարարության համաձայն, այս կառույցներում ներառված և սատելիտ հանդիսացող ներկայացուցիչները պետք է ամեն ինչ անեն՝ ցանկացած հակառուսական ալիքի առաջացմանը զուգահեռ տեղեկատվական և հանրային դաշտում ողջ բողոքավոր հատվածում կազմակերպված կոնսոլիդացիան ապահովելու համար։


Թերթի տեղեկություններով` այս ֆոնին տեղի է ունենալու մի նոր նախաձեռնություն, որն, ըստ Արևմուտքի, ավելի է խարխլելու հայ-ռուսական հարաբերությունները։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ առաջիկայում նախատեսվում է, որ ԵՄ-ն և արևմտյան հիմնադրամները կտրուկ կավելացնեն ՀՀ-ին տրվող դրամաշնորհները»։


Մանրամասները թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր